Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացքից

Հինգշաբթի, դեկտեմբերի 25-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Զրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, Էրդողանը գոհունակություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի ընթացքից։ Նա նաև վերահաստատել է Թուրքիայի կողմից այդ գործընթացին աջակցության իր կողմից։