Հանրապետությունում սպասվում է ձյան տեղումներ և ուժգն քամի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ փետրվարի 26-ի երեկոյան, ինչպես նաև փետրվարի 27-28-ի ընթացքում, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, իսկ հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, որի առանձին վայրերում ինտենսիվությունը կարող է լինել առատ։

Հիդրոօդերևութաբանները նաև նշում են, որ փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։

Վերջապես, փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։