Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 130 ներկայացուցիչ մասնակցել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից «Մայլեռ» համալիրի հետ համատեղ կազմակերպված «Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառմանը։
Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել գործընկերությունը սպորտային դիվանագիտության միջոցով՝ միաժամանակ միջազգային լսարանին ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ձմեռային հանգստի գրավչությունը։
Բարի խոսքով հանդես է եկել ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքում ընդգծվեց «Մայլեռ» համալիրի նախագծի հաջող իրականացմանը՝ որպես հավակնոտ նախաձեռնությունների օրինակ։ «ՀՀ կառավարությունը լիովին աջակցում է նման ենթակառուցվածքների և էկոհամակարգի զարգացմանը որպես ամբողջություն»,- նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով «Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար։
Արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս միջոցառումը հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շարքի մասն է կազմում։