«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության պատճառները

Հայաստանի ջրամատակարարման համակարգի օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է պարզաբանական հաղորդագրություն՝ կապված 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ։

Ըստ այդ հաղորդագրության՝ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի սպառողներին կդադարեցվի գիշերային ջրամատակարարումը։

Այս որոշումը կայացվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների» պահանջի համաձայն։ Ըստ այդ կանոնների՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակել բաժանորդների համար հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը։

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է մի քանի գործոնով։ Դրանք են՝ տարվա ընթացքում, հատկապես ամառային ամիսներին, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումը, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումը, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորությունները և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ գիշերային ժամերին ջրամատակարարումը դադարեցնելու նպատակն է կանխել ջրի կորուստները։ Այս միջոցառումը, ըստ «Վեոլիա Ջուր»-ի, թույլ կտա ցերեկային ժամերին սպառողներին ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ։

«Վեոլիա Ջուր»-ը նաև ընդգծում է, որ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում, որը կատարվում է ՀՀ կառավարության հետ համաձայնեցված պայմանավորվածության շուրջ, նախատեսվում է ֆիզիկական կորուստների նվազեցում և Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալների ավելացում։ Ընկերությունը հավելում է, որ մինչև ներդրումային ծրագրերի ավարտը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, ինչը կատարվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին։

Վերջում ընկերությունը հստակեցնում է, որ Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել։

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանում և Հայաստանի մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատոր է, որը համակարգը կառավարում է 2017 թվականից՝ 15 տարվա վարձակալության պայմանագրի հիման վրա։