2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ հայկական ինքնության հարցի քաղաքական դաշտ

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, իմ կարծիքով, հայ ժողովրդի համար ավելին են, քան պարզապես քաղաքական մրցակցության հարթակ։ Սրանք հիմնարար ընտրություններ են, որոնք կորոշեն, թե կպահպանվի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը, թե՞ կթույլ տվի՞նք այն դառնալ այնպիսի հասկացություն, որը հայկական ինքնության համար ամենաաղետն է՝ «Արևմտյան Ադրբեջան»։

Այս եզրահանգումը իմ մտքերին հասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունների համատեքստում։ Ի՞նչ է նշանակում այն, որ հենց այս մարդու արտահայտություններից հետո է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել լայն արշավ իր…