Չորեքշաբթի, փետրվարի 25-ին, Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկացրել է իր գործընկերոջը այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, որոնք են՝ քաղաքական երկխոսության խթանումը և խորհրդակցությունների ակտիվացումը։