Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Ուկրաինայի խաղաղության մասին բանաձևի քվեարկությանը

Ուկրաինայի շուրջ ռազմական գործողությունների մեկնարկի չորրորդ տարեդարձին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն խաղաղության։ Հայաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և Չինաստանը, քվեարկությանը մասնակցելուց ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 107 պետություն կողմ է արտահայտվել փաստաթղթին, 12 երկիր՝ դեմ է քվեարկել, իսկ 51 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։

Բանաձևի տեքստում հստակ աջակցություն է հայտնվում Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգները առաջարկել էր բանաձևի նախագծից հանել երկու պարբերություն, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սակայն ՄԱԿ-ի անդամ երկրները հրաժարվել են քվեարկություն անցկացնել ԱՄՆ-ի առաջարկի շուրջ, և բանաձևի նախագիծն ընդունվել է իր նախնական տեսքով։

Հայաստանի հարևան երկրներից Թուրքիան և Վրաստանը կողմ են քվեարկել բանաձևին, Իրանը՝ դեմ է քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։