«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանը նվիրված փակման արարողություն տեղի ունեցավ «Զառ» ուսումնական կենտրոնում

Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Արարողության ընթացքում ներկայացվեցին զորավարժության ընթացքի և հասած արդյունքների ամփոփիչ տեղեկությունները։ Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել մասնակից անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։

Փակման արարողության շրջանակում տեղի ունեցավ անձնակազմի պարգևատրման արարողությունը։

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության հիմնական նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում։ Զորավարժության միջոցով նպատակադիր էր կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։